?

Log in

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի ազատագրման 22-ամյակի կապակցությամբ այսօր շրջկենտրոնի` արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հանդիսավոր նշվեց քաղաքի ազատագրման օրը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, պատվիրակություններ Վայոց Ձորից` մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, Սյունիքից, Երևանից, ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչությունից, հյուրեր արտերկրից, երիտասարդներ Ստեփանակերտից: Բերձորի 22-ամյակի կապակցությամբ արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներ պարգևատրվեցին հուշամեդալներով և թանկարժեք նվերներով: Հանդիսավոր մասից հետո պաշտոնական պատվիրակությունները մասնակցեցին Բերձորի` Վահան Զատիկյանի անունը կրող թիվ 2 միջնակարգ դպրոցի հարևանությամբ Վ. Զատիկյանի անվան պուրակի և կիսանդրու բացմանը, որին ներկա էին նաև հերոսի մայրը, կինը, հարազատներն ու մարտական ընկերները: Այնուհետև մասնակիցները մեկնեցին Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղ, որտեղ կայացավ Թուֆենկյան հիմնադրամի միջոցներով կառուցված խմելու ջրագծի բացումը: Երեկոյան Բերձորի Վեհափառի հրապարակում կայացավ տոնական համերգ, որին մասնակցեցին տեղական և Սյունիքից, Վայոց Ձորից եկած տարբեր խմբեր, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանը, Էդիկ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Մկրտիչ Մկրտչյանը, Վարդան Գալստյանը: Օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

Նյութը ըստ` https://www.facebook.com/pages/Qashatagh/547257285303987

լուսանկարները` Զ. Ըռքոյանի10262244_836162769746769_2199104040820930526_n

10308312_836163289746717_6098831812552414024_n

10398094_836163039746742_1924416463686006744_n

10269394_836162759746770_1838795841748063568_n

10367607_836163789746667_8333536360410691806_n

10313591_836163296413383_6544968681935358162_n

10330468_836163756413337_5704332358493757809_n

10336826_836162766413436_5897742763156189948_n

10402592_836163126413400_1752450316947391658_n

10295801_836163816413331_5016002433320008384_n

10402582_836163133080066_3833570289242934469_n

10390166_836162686413444_4525517325107144042_n

10303455_836163559746690_7385823094961242693_n

10338305_836163873079992_5425973439360538193_n

10350437_836163433080036_8622636139071611207_n

10359527_836163813079998_1101668835574958013_n

10334240_836162743080105_1374087435965296129_n

10310957_836163606413352_390132361884124240_n



 





























Այս տարի Բերձորի թանգարանը դարձավ 15 տարեկան: Թանգարանում ներկայացված են Քաշաթաղի շրջանում հայտնաբերված տարբեր տեսակի իրեր` զարդեր, աշխատանքային գործիքներ , որոնք ստեղծվել են դարեր առաջ:
Թանգարանային նմուշները վկայում են , որ այստեղ հայ ժողովութդը բնակվել է դարեր շարունակ :
Թանգարանում կա նաև պատկերասրահ , որտեղ ներկայացված են հայ արվեստագետների գործեր , և Արցախյան հերոսամարտի սրահ :
 
Հունիսի 14-ին Երևանի գեղարվեստի Ակադեմիայի ցուցասրահում կներկայացվեն Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն կբացվի ժամը 13:00-ին:
Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:

Կոմանդոսի այցը Բերձոր

 Մեր դպրոցը բազմիցս պատիվ է ունեցել հյուրընկալել անվանի մարդկանց:Սակայն այնպիսի հյուր `ինչպիսին Արցախի հերոս,<<Մարտական խաչ>>-ի շքանշանակիր,կենդանի լեգենդ Արկադի Տեր Թադևոսյանն է` ավելի հայտնի որպես Կոմանդոս առաջին անգամ էր:Նրա այցը նախորդեց Բերձորի ազատագրման օրվան:
Դպրոցում Կոմանդոսն արիության դաս անցկացրեց աշակերտների հետ…
Ապա Բերձորի թիվ 1միջն. դպրոցի դահլիճում հավաքվածները ոտնկայս ու ծափահարություններով դիմավորեցին հյուրերին :Հավաքվածների թվում էին Բերձորի ուսուցիչները,տեղի ղեկավար մարմիններիների ներկայացուցինչները,աշակերտները ու Բերձորի բնակիչները,որոնց համար նույնպես մեծ պատիվ էր Կոմանդոսի այցը:
Բերձորի թիվ1միջն. դպրոցի դահլիճում բեմադրվեց նույն դպրոցի աշակերտուհի Կիմա Խաչատրյանի մրցույթային շարադրությունը` <<Անավարտ նամակ >> վերնագրով ....





Սակայն քիչ լրատվական միջոցներ էին ներկա,ուստի ցանկալի կլիներ այլ լրատվամիջոցների ներկայությունը :Հյուրերը նշեցին ,որ կցանկանային այդ բեմադրությունը հեռարձակվեր ամբողջ հանրապետությունում և արիության դաս լիներ բոլորի համար...
 Ինչպես գիտեք Բերձորում գործում է Արվեստի և Սպորտի դպրոց,որը թիվ 1միջն դպրոցի շենքի մի մասն է զբաղեցնում:Աշակերտները ունեն բազմաթիվ հաջողություններ թե սպորտի,թե արվեստի բնագավառում...

Արվեստի դպրոցում գործում են նկարչության,ասեղնագործության և այլ խմբակներ...



Արմինե Ավագյանի նկարներից

Սպորտդպրոցը նույնպես ունի տարբեր խմբակներ`Ֆուդբոլ,Բասկեդբոլ,հանդբոլ...
Այդտեղ էլ ունենք հաջողություններ...

և ոչ միայն այսքանը ...

 Վերջերս Երևանում կայացած պատմության օլիմպիադաին մասնակցելով Բերձորի թիվ 1միջն. դպրոցի 11րդ դասարանի աշակերտ Հովհաննիսյան Տիգրանը զբաղեցրեց 3րդ տեղը...
Բոլորով շնորհավորում ենք նրան ու սպասում ավելին...
Քաշաթաղից շատերն էին մասնակցել Ստեփանակերտում կայացած հանրապետական օլիմպիադաներին:
Հանրապետական օլիպմպիադաներին ակտիվ մասնակցության համար պատվոգիր է ստացել նույն դպրոցի աշակերտուհի Վարդանյան Ալվարդ` մասնակցելով երեք առարկաների օլիմպիադաներին հասել մինչև հանրապետական փուլ (երրորդ փուլ): Իր տարիքայինների մեջ երկրորդ տեղը գրավեց Բերձորի թիվ1միջն դպ-ի աշակերտ Հակոբյան Կարենը,իսկ ընդհանուրի մեջ միավորներով չորորդը:Նա նույնպես ստացել է պատվոգիր:
Հուսով ենք հաջորդիվ կունենանք ավելի առաջադեմ հաջողություններ...

Նորից նվեր, կրկին գրքեր

 Մոտ մեկ ամիս առաջ Բերձորի թիվ 1միջն. դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը 1-ական նամակ ուղարկեց ՀՀ գրողների միությանը, ԼՂՀ գրողների միությանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանին և Ազգային գրադարանին, խնդրանքով, համալրել դպրոցի գրադարանը Պարույր Սևակի գրքերով:
Առաջինը արձագանքեց ազգային գրադարանը, ուղարկելով 150 անուն գիրք, ոչ միայն Սևակից, այլ նաև ուրիշ գրողներից ևս:
Ահա Սևակ`


Ու նորից Սևակ,է նորից չէ կրկին...

Բացի գրքերից նվիրել են նաև հայ գրողների նկարների հավաքածու և մի շարք ամսագրեր:
Շնորհակալություն ենք հայտնում Ազգային գրադարանի անձնակազմից, հուսով ենք մեր բարեկամությունը կշարունակվի:
Ավելացնեմ, որ դպրոցում քիչ են մաթեմատիկոսների,քիմիկոսների և ֆիզիկոսների նկարները:
Ապրիլի 23-ին`երեկոյան Բերձորում տեղի ունեցավ ջահերթ` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերթին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ, ոչ միայն Բերձորից, այլ նաև Քաշաթաղի այլ բնակավայրերից: Մասնակիցները վանկարկում էին <<Ճանաչում>> և <<հատուցում>> բառերը, որոնք ուղղված էին ոչ միայն Թուրքիային, այլ նաև աշխարհի այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը: Ջահերթերը շարունակվելու են այնքան ժամանակ մինչև Թուրքիան չկատարի հայերի բոլոր պահանջները :
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ…






Նույն օրը թիվ1դպրոցում տեղի էր ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակին և միջազգային ճանաչման վերաբերյալ միջոցառում.

 

 
 

Profile

kashatagh, karabakh, berdzor, artsakh
berdzor
berdzor

Latest Month

May 2014
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by yoksel